Ըստ «Ազատության» ռադիոկայանի՝ Հայաստանում մինչեւ օրս կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 565 մարդ, բոլորը՝ ռուսական Sputnik V պատվաստանյութով: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակի գնման պայմանագիրը ստորագրված է, սակայն այն դեռ չի առաքվել Հայաստան:
ՀՀ ԱՆ-ի ձեռք բերած՝ 12 հազար մարդու համար նախատեսված բրիտանաշվեդական AstraZeneca-ով պատվաստումները դեռ չեն սկսվել։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ AstraZeneca-ի հետ կապված խնդրահարույց բոլոր հարցերը հաշվի են առնվելու։