Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ շարունակում է ուսումնասիրել կորոնավիրուսի դեմ օգտագործվող AstraZeneca պատվաստանյութի անվտանգության մասին զեկույցները, սակայն այս պահի դրությամբ դրա օգտակարության մասին տվյալներն ավելի շատ են:
ԱՀԿ փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի ղեկավար Ալեխանդրո Կրավիոտոն իր հերթին նշել է, որ իրենց խումբը գոհ է պատվաստանյութի օգտագործումից, քանի որ այն օգտագործող շատ երկրներ բարդությունների մասին չեն հայտնել: