ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանում հաստատվել է միահեծան ռեժիմ: Ռուսներն «այլեւս չեն խոսում կոմունիզմից»:
Նա նշել է, որ այժմ աշխարհում ճակամարտ է ընթանում ժողովրդավարության եւ ինքնակալության միջեւ:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինին եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատելով՝ Բայդենն ընդգծել է. երկուսն էլ վստահ են, որ միահեծանությունն առավելություն ունի ժողովրդավարության նկատմամբ: «Մեր երեխաները թեզեր են գրելու, թե որ մեկն ի վերջո հաջողության հասավ՝ ժողովրդավարությո՞ւնը, թե՞ ինքնակալությունը»,- շեշտել է նա:
Սի Ծինփինին Բայդենն անվանել է «շիտակ» եւ «շատ խելացի տղա»: Նրան բնութագրելիս ԱՄՆ նախագահը հիշատակել է Պուտինին, նշելով, որ Սի Ծինփինը Պուտինի պես հավատում է, որ միահեծան ռեժիմն ընդունակ է քայլերի, որոնց, մշտապես բարդացող աշխարհում, ընդունակ չէ ժողովրդավարությունը: Սպիտակ տան առաջնորդը խոստովանել է, որ ամենից շատ ժամանակ է անցկացրել Սի Ծինփինի հետ զրույցներում, քան ցանկացած այլ երկրի առաջնորդի հետ: