Համաշխարհային բանկը հրապարակել է Ռուսաստանից վարկ ստացած այլ երկրների ցանկը:
Ռուսաստանին զարգացող երկրները 2019-ի տարեվերջի դրությամբ երկկողմ փոխառությունների առումով պարտք են մոտ 22,9 միլիարդ դոլար: Բելառուսը ՌԴ-ին պարտք է մոտ 8,1 միլիարդ դոլար, եւ Մոսկվան դեռ մեկ միլիարդ դոլար նոր վարկ է տրամադրելու Մինսկին: Ռուսաստանից վարկ վերցրած երկրներից են նաեւ Իրաքն ու Կուբան:
Ռուսաստանի հանդեպ ընդհանուր առմամբ 1 միլիարդ դոլարի պարտավորություն ունեն Բանգլադեշը, Վենեսուելան, Հնդաստանը, Վիետնամը եւ Եմենը: Եգիպտոսը Ռուսաստանի հանդեպ ունի 495,5 միլիոն դոլարի, Սոմալին՝ 418 միլիոն դոլարի երկկողմանի պարտավորություն: Մոսկվային պարտք են նաեւ Մոզամբիկը, Եթովպիան, Մադագասկարը, Զամբիան, Սուդանն ու Տանզանիան:
Ընդ որում, աշխարհում խոշորագույն վարկատուների մեջ ՌԴ-ն զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Առաջինը Չինասատնն է:
Ռուսաստանը սառեցրել է որոշ երկրների, դրանց թվում՝ Աֆղանստանի՝ 849 միլիոն դոլարի, Կամբոջայի՝ 458 միլիոն դոլարի եւ Սիրիայի՝ 525 միլիոն դոլարի պարտքը: Դրանից բացի Ռուսաստանը 1990-աններից ի վեր վերանայել է դեռեւս Խորհրդային Միության նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման ժամկետներն ու պայմանները՝ վարկառու երկրների՝ Վիետնամի, Կուբայի, Եմենի եւ Հնդկաստանի վիճակը թեթեւացնելու նպատակով: