Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Հայկ Չոբանյանն ազատվել է Տավուշի մարզպետի պաշտոնից եւ նշանակվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հակոբ Արշակյանին:
Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում հաջողություններ է մաղթել նորանշանակ նախարարին։ Շնորհակալություն հայտնելով նախկին նախարար Հակոբ Արշակյանին, Փաշինյանը շեշտել է, որ ԲՏԱ նախարարությունը, ըստ էության, զրոյից է ձեւավորվել, եւ Արշակյանը բավականին լավ գլուխ է հանել այդ բարդ աշխատանքից: