Ըստ բրիտանական BBC գործակալության՝ Հնդկաստանը բախվում է վիրուսի կործանարար և մահացու երկրորդ ալիքին: Վերջին շաբաթներին Հնդկաստանի արեւմուտքում իրավիճակը կրկին վատթարացել է: Վարակվածների քանակը ավելացել է, մահերի թիվը՝ եւս:
Բժիշկների պնդմամբ՝ վիրուսը երկրորդ ալիքի ժամանակ ավելի փոխանցելի է դարձել: 40 տարեկանից ցածր երիտասարդների շրջանում վարակվածների թիվն օրեցօր ավելանում է, հատկապես շատ են ընտանիքով վարակվածները:
Փորձագետները փաստում են, որ երկրորդ ալիքը երկար կտեւի: Եթե դեպքերը շարունակեն աճել նման արագությամբ, ապա, ընդհանուր առմամբ, Հնդկաստանը երկրորդ ալիքի ժամանակ ավելի ծանր կուրուստեր կունենա, քան վարակի առաջին ալիքի ընթացքում:
Իրավիճակը կարգավորելու եւ վերահսկելու գործում կարող է մեծ դեր ունենալ պատվաստանյութերի կիրառումը: Սակայն, հաշվի առնելով Հնդկաստանի բնակչության քանակը եւ պատվաստանյութերի կիրառման դանդաղ տեմպը, դժվար թե այն կարողանա մեծ ազդեցություն ունենալ:
Հնդկաստանում գրանցված կորոնավիրուսի դեպքերը գերազանցում են 12 միլիոնը, ինչն աշխարհում երրորդն է ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո: Ավելի քան 160,000 մարդ է մահացել, բայց մահացության մակարդակը (CFR) ամենացածրն է աշխարհում: