«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար ստեղծված եռակողմ խմբի աշխատանքի առաջընթացի մասին:
ՌԴ փոխվարչապետն ասել է, որ ռուսական կողմի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերների հետ։ Խոսելով եռակողմ համագործակցության մասին՝ Օվերչուկը նշել է. «Մենք իսկապես որոշակի առաջընթաց ունենք աշխատանքում ու սերտորեն համագործակցում ենք միմյանց հետ, լավ կապ է ստեղծվել»։