ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ստեփանակերտում խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 3,5 հազար մարդ՝ անհետ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն ցուցաբերման, աշխատանքի տեղավորման աջակցության եւ այլ խնդրահարույց թեմաների վերաբերյալ տեղեկությունների հարցով։ Կենտրոնում գործում է նաեւ տեղեկությունների հավաքման «թեժ գիծ», որով ստացվել է 800-ից ավելի դիմում։
ՌԴ խաղաղապահների մարդասիրական արձագանքման կենտրոնը, քաղաքացիների ընդունելությունից բացի, նաեւ օժանդակում է մարդասիրական կազմակերպություններին՝ հասցեական մարդասիրական օգնություն առաքելով:
Մի քանի օրվա ընթացքում ռուսաստանյան զինծառայողներն ավելի քան 16,5 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել Արցախի բնակիչներին։