Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, եւ հրադադարի ռեժիմն անվերապահորեն պահպանվում է։
Նրանք դրական են գնահատել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ գործող աշխատանքային խմբի գործունեությունը։
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: