Հարավային Կորեայի YTN հեռուստաալիքը, վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, հայտնել է, որ Հյուսիսային Կորեայում համավարակի սկզբից ի վեր կատարվել է կորոնավիրուսի 21,6 հազար պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ (ՊՇՌ թեստ), եւ բոլորն անխտիր բացասական են եղել:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ԿԺԴՀ-ում առաջվա պես վարակման ոչ մի դեպք արձանագրված չէ: Մարտի 12-18-ը 753 մարդ COVID-19-ի թեստավորում է անցել: Նրանցից 131-ը գրիպի կամ սուր շնչառական վիրուսային վարակի նման ախտանիշեր է ունեցել:
ԿԺԴՀ-ն անցյալ տարվա հունվարից լիովին փակել է սահմանները՝ կորոնավիրուսային վարակի ներթափանցումը կանխելու համար:
Ավելի վաղ նշվել է, որ COVAX FASILITY միջազգային նախաձեռնության շրջանակում Հյուսիսային Կորեային կտրամադրվի COVID-19-ի դեմ 1,99 միլիոն չափաքանակ պատվաստանյութ, որից 1,7 միլիոնը՝ մայիսին: