Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը հայտնել է, որ պատերազմից տուժած բնակարանների տերերից 7000 դիմում են ստացել, որից 4500-ը Ստեփանակերտի բնակիչներն են։ Շինարարություն է իրականացվում 962 օբյեկտում, առայսօր փոխվել են 2500 բնակարանի դռներ եւ պատուհաններ, 2600 ընտանիքի շինանյութ է տրամադրվել։
Նախարարը նշել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ 2021-2022 թթ․ Ստեփանակերտում 700 նոր բնակարան կկառուցվի։
Արամ Սարգսյանի խոսքով՝ հաշվառվել է նաեւ համայնքների հին ու տիրազուրկ բնակֆոնդը։ Արդեն իսկ 100 ընտանիք տեղավորվել է Դահրավ, Բադարա, Խնձրիստան եւ Ասկերանի շրջանի այլ համայնքներում։