Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կառավարության նիստում Covid 19-ի դեմ պատվաստումների ցածր տեմպի համար սպառնացել է խիստ միջոցների դիմել:
Ղազախստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները մեկնարկել են փետրվարին, սակայն ռուսական Sputnik V-ով պատվաստվել է բնակչության ընդամենը 0․2 տոկոսը:
Տոկաեւը հույս է հայտնել, որ ապրիլին իրավիճակն արդեն շտկված կլինի՝ սպառնալով հակառակ դեպքում պաշտոնանկ անել ոչ միայն առողջապահության նախարարին, այլեւ ցրել ամբողջ նախարարական կաբինետը: