ՀՀ կառավարությունը պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների, ուսանող երեխաների եւ ամուսինների ուսման վարձի փոխհատուցման գործընթացի շրջանակում առայսօր 1373 շահառուի տրամադրել է 205 միլիոն դրամ: Ծրագրով նախատեսվում է եւս 2 840 շահառուի տրամադրել 590 միլիոն դրամ:
Ծրագրի շահառու զինծառայող ուսանողները փոխհատուցում կստանան 2021-2022 ուստարում: 7 հազար շահառուի մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ կփոխհատուցվի։