ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում մշակութային ու կրոնական նշանակության օբյեկտների նկատմամբ խնամքով վերաբերմունքի օգտին:
Զախարովան ընդգծել է, որ սա ՌԴ սկզբունքային դիրքորոշումն է: Ռուսաստանը վերահաստատում է տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության արագ կազմակերպման կարեւորությունը:
«Յուրաքանչյուր կոնկրետ դեպքով մենք նաեւ կապ ենք պահպանում կողմերի հետ»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: