Ըստ «Ազատություն» ռադիակոյանի՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանը հետ է ուղարկել քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության կասեցման մասին դատախազության ուղարկած հայցը՝ որոշումը հիմնավորելով հայցում եղած ընթացակարգային խնդիրներով։
Թուրքիայի դատախազությունը քրդամետ կուսակցության կասեցման 609 էջանոց հայցով Սահմանադրական դատարան էր դիմել մարտի 17-ին։
Դատախազության պնդմամբ՝ կուսակցության անժամկետ կասեցումը իրավական պարտավորություն է, որ բխում է Թուրքիայի տարածքային ամբողջականության, երկրի եւ ժողովրդի խաղաղության եւ անվտանգության ապահովման անհրաժեշտությունից։