ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ կլիմայի փոփոխություններին նվիրված գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ այժմ դիվանագիտական խողովակներով՝ Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան և Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան միջոցով հստակեցվում են մանրամասները։
Ջո Բայդենն անցած շաբաթ հայտարարել է, որ 40 պետությունների ղեկավարների այս ամսվա վերջին հրավիրել է Վաշինգտոն՝ կլիմայի փոփոխություններին նվիրված գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սպիտակ տունը հայտնել է, որ հրավիրյալների թվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը, Թուրքիայի նախագահ Էրդողանը, Հնդկաստանի, Հարավային Կորեայի, զարգացած արդյունաբերություն ունեցող մի շարք այլ պետությունների ղեկավարներ։