Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ անցած օրերին երկրում գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է։
Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են մարտի սկզբից, երբ կառավարությունը մեղմացրել էր համավարակը կանխելու միջոցառումները:
Անցած երկուշաբթի Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է միջոցառումների խստացման մասին։
Թուրքիայում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 3,4 միլիոնը, որից 31892-ը՝ մահվան ելքով։