Մատակարարումների միջազգային շղթան կտրվել էր Սուեզի ջրանցքում, երբ մարտի 23-ին 400 մետր երկարությամբ Ever Given բեռնանավը խրվել էր ծանծաղուտի մեջ եւ խցանել կենսական նշանակության առեւտրային զարկերակը։
Տեխնիկական հսկայական դժվարություններ հաղթահարելուց հետո փրկարար ջոկատները գրեթե մեկ շաբաթ անց կարողացան ազատել հսկային եւ բացել ճանապարհը։
Սուեզի ջրանցքների վարչության (SCA) նախագահ Ուսամա Ռաբին հայտնել է, որ արդեն երկու կողմերից էլ 85 նավ անցել է ջրանցքը: Դրանցից 61-ը Ever Given-ի խցանումից առաջացած ճգնաժամի պատճառով հերթ կանգնած 422 նավերից վերջիններն են։
MBC Masr մասնավոր հեռուստատեսության եթերում Ռաբին ասել է, թե պատճառները պարզելու համար սկսվել է հետաքննություն։