Ըստ բրիտանական BBC-ի՝ Ռուսաստանի հիվանդանոցներից մեկի բժշկական անձնակազմը հաջողությամբ ավարտին է հասցրել 62-ամյա հիվանդի սրտի բաց վիրահատությունը, մինչ հրշեջները պայքարում էին հին շենքի տանիքի հրդեհը մարելու համար։
Բլագովեշչենսկում սրտային վիրաբուժության կենտրոնից հայտնել են, որ վիրավորներ չկան, 120 հիվանդ տարհանվել է։ Ավելի ուշ տեղափոխել են նաեւ սրտի վիրահատություն տարած հիվանդին։
Գլխավոր վիրաբույժ Վալենտին Ֆիլատովն ասել, որ իր թիմը «պարտավոր էր փրկել այդ մարդուն, եւ, որ իրենք ամեն ինչ արել են դրա համար: Իսկ բժշկուհի Անտոնինա Սմոլինայի կարծիքով՝ հիվանդանոցի անձնակազմը խուճապի չէր մատնվել: Ութ բժիշկներ եւ բուժքույրեր մասնակցում էին երկժամյա վիրահատությանը, որը սկսվել էր հրդեհի բռնկումից անմիջապես առաջ:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ կրակը «կայծակի պես տարածվել է փայտե առաստաղների միջով»: Ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է կարճ միացումից։
Դեռ ցարական ժամանակաշրջանում՝ 1907 թվականին, կառուցված հիվանդանոցն այդ տարածաշրջանում միակ բուժհաստատությունն է, որտեղ գործում է մասնագիտացված սրտաբանական բաժանմունք: