Լոնդոնի թանգարանը վերականգնել է բալետի ամենակարեւոր եւ նշանակալից զգեստներից մեկը, որն Աննա Պավլովան հագել էր իր փառքի գագաթնակետին: Մասնագետն ավելի քան 100 ժամ է ծախսել՝ զգեստի երբեմնի շքեղ տեսքը վերականգնելու համար։
Ռուս պարուհին զգեստը հագել է «Մեռնող կարապը» պարային էտյուդում, որն առաջին անգամ բեմականացվել է 1907 թվականին:
Թանգարանը հայտնել է, որ բալետմայստեր Միխայիլ Ֆոկինի բեմադրած «Մեռնող կարապը» համարվում էր «ուղենիշ բալետի պատմության մեջ», իսկ զգեստը «իրապես անհավանական» նմուշ է:
1920-ականներին Պավլովան այդ զգեստով եւ հիշարժան կատարմամբ բազմիցս ներկայացել է լոնդոնյան հանդիսատեսին՝ վայելելով Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչների սերը: