Սպառողական էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի խոշորագույն մշակողներից եւ արտադրողներից մեկը՝ հարավկորեական LG Electronics ընկերությունը հայտարարել է նոր սմարտֆոնների արտադրության դադարեցման մասին։
Ընկերությունը նշել է, որ դա իրեն թույլ կտա կենտրոնանալ ավելի հեռանկարային ոլորտներում․ «խելացի տուն», արհեստական բանականություն, էլեկտրամեքենաների բաղադրամասերի արտադրություն, ռոբոտատեխնիկա, ամպային հարթակներ ու ծառայություններ եւ այլն։
Ընկերությունը հավաստիացրել է, որ միառժամանակ կշարունակի շուկայում արդեն գոյություն ունեցող արտադրանքի տեխնիկական աջակցությունն ու ծրագրային ապահովումը։
LG-ի Հաղորդակցական ստորաբաժանումը՝ LG Mobile Communications-ը, բջջային հեռախոսների մշակմամբ ու թողարկմամբ էր զբաղվում 1990-ականների կեսերից սկսած։ Վերջին տարիներին, շուկայում ավելի մատչելի եւ նույնքան ֆունկցիոնալ կորեական եւ թայվանյան սմարթֆոնների ներդրումից հետո, LG-ն խնդիրներ ուներ իր արտադրանքի իրացման հարցում։
Ըստ LG Electronics-ի վերջին ֆինանսական հաշվետվության տվյալների՝ սմարթֆոնների վաճառքի նվազման պատճառով վերջին 23 եռամսյակում ընկերության վնասը կազմել է 4,5 միլիարդ դոլար։