Ըստ ֆրանսիական հեռուստատեսության՝ այս շաբաթ Ֆրանսիայի Delpharm դեղագործական ընկերությունը կսկսի Pfizer Inc եւ BioNTech ընկերությունների մշակած պատվաստանյութերի արտադրությունը:
Ֆրանսիայում պատրաստված պատրաստուկի առաջին խմբաքանակը պատրաստ կլինի ապրիլի 7-ին: Ավելի ուշ Moderna Inc պատվաստանյութի արտադրման գործընթացին կմիանա նաեւ ֆրանսիական Recipharm դեղագործական ընկերության մասնաճյուղը:
Առաջին չափաբաժինները պատրաստ կլինեն մինչեւ ապրիլի վերջ:
BFM-TV հեռուստաալիքի տվյալներով՝ ընթացիկ տարում զարկ կտրվեն նաեւ Sanofi եւ Janssen պատվաստանյութերի արտադրությունը:
Մինչեւ տարեվերջ Ֆրանսիան նախատեսում է թողարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 250 միլիոն չափաբաժին:
Եվրոպական ԶԼ միջոցներն ափսոսանք են հայտնել, որ ֆրանսիական դեղագործական ընկերությունները հետ են մնացել մրցակիցներից եւ առայժմ չեն ավարտել COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութերի վրա աշխատանքը: