Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Մելիորացիայի եւ ջրի կառավարման» ԲԲԸ նախագահ Զաուր Միկայիլովի հետ հեռավար հանդիպման ժամանակ կառավարությանը հանձնարարել է քննարկել ԼՂ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում ջրամբարներ կառուցելու հնարավորությունը:
Ալիեւը նշել է, որ այդ տարածքներում ջրի ամենախոշոր աղբյուրներն են Իրանի սահմանի «Խուդաֆերինի» եւ «Գիզ Գալասի» ջրամբարները:
«Դրանք շատ մեծ ջրամբարներ են, Խուդաֆերինի ծավալը 1 միլիարդ 600 միլիոն խորանարդ մետր է, դրա պաշարն օգտագործելու համար, իհարկե, անհրաժեշտ են լրացուցիչ ենթակառուցվածքներ, ջուրը Զանգելան, Ջեբրայիլ, Ղուբաթլի եւ այլ շրջաններ փոխադրելու համար պետք է կառուցել ջրանցքներ: Դա հսկայական ներուժ է»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ասել է Ալիեւը:
Ալիեւի խոսքով, ավելի քան 10 գետերի ակունքներ Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում են: