Թուրքիան մտադիր է տիեզերական հետազոտությունների ոլորտում տասնամյա ծրագրի շրջանակում Ռուսաստանի հետ համագործակցելու պայմանագիր ստորագրել:
Թուրքիայի Տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրըմը հայտնել է, որ Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպում է նախատեսում: Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: