Ըստ կորեական Yonhap գործակալության՝ Հյուսիսային Կորեան (Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը) չի մասնակցի Տոկիոյի 2021-ի ամառային օլիմպիական խաղերին:
ԿԺԴՀ օլիմպիական ազգային կոմիտեն մարտի 25-ի ընդհանուր ժողովում որոշել է հրաժարվել մասնակցությունից: Կոմիտեի ղեկավարությունը մտավախություն է հայտնել, որ օլիմպիական խաղերին մարզիկների կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը մեծ է:
Տոկիոյի 2021-ի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: