Ադրբեջանում այսօր մեկնարկած կապի զորքերի զինծառայողների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական զորավարժությունները կլուծեն կապի միասնական համակարգի կազմակերպման խնդիրները։
Կապավորներին հանձնարարվել է նաեւ երկօրյա վարժանքների ընթացքում ապահովել զորքերի փոխգործակցությունը, կառավարման դաշտային կենտրոնների ձեւավորումը եւ այլն։
Ադրբեջանի ՊՆ հայտնել է, որ Թուրքիայի զինված ուժերի հետ ապրիլի 8-9-ը եւս մեկ օպերատիվ-մարտավարական զորավարժություն կանցկացվեն ադրբեջանական համազորային զորավարժարաններում:
Նպատակը ադրբեջանական եւ թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների փոխգործակցությունն ու մարտունակությունը բարձրացնելն է։
2021-ի սկզբից ի վեր սա արդեն թուրք-ադրբեջանական չորրորդ զորավարժությունը կլինի։