«ՆԱՏՕ-ին պետք է բազմակարծիք խորհրդարան, անկախ դատական համակարգ եւ նշված երկուսին հաշվետու կառավարություն»,- Twitter-ի իր էջում գրել է Վրաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Յան Քելին:
Դեսպանն այսպես է արձագանքել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու՝ «Վրաստանը ՆԱՏՕ-ին նույնքան անհրաժեշտ է, որքան ՆԱՏՕ-ն՝ Վրաստանին» հայտարարությանը:
Քելին հավելել է, որ Վրաստանին բարեկամ բոլոր երկրները պետք է աջակցեն երկրի այն ուժերին, որոնք աշխատում են ներդաշնակ օրենսդիր, դատական եւ գործադիր իշխանություն ունենալու ուղղությամբ: