Մեծ Բրիտանիան կմեղմացնի կարանտինային սահմանափակումները երկու փուլով։ Վարչապետ Բորիս Ջոնսոնը համաքաղաքացիներին հորդորել է զգոն լինել։
Ապրիլի 12-ից կբացվեն խանութները, բարերը, մարզադահլիճները, վարսավիրանոցները, կենդանաբանական այգիները, մայիսի 17-ից՝ կինոթատրոնները, ռեստորանները, հյուրանոցները: Չի բացառվում, որ կթույլատրվեն նաեւ արտասահմանյան ճանապարհորդությունները:
Հունաստանի որոշ շրջաններում երկամսյա կարանտինից հետո բացվել են փոքր ու միջին ձեռնարկություններն ու խանութները։ Սահմանափակումները մասամբ պահպանվել են:
Պորտուգալիայում դպրոցականները կարող են վերադառնալ դպրոց: Երկասմյա խիստ սահմանափակումներից հետո վերաբացվում են թանգարաններն ու բացօթյա սրճարանները: