ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի շտաբի պետ, ծովակալ Մայքլ Գիլդեյը հավաստիացրել է, որ Սուեզի ջրանցքի վեցօրյա արգելափակումը չի ազդել ԱՄՆ ռամածովային ուժերի գործունեության վրա:
Գիլդեյը նշել է, որ այժմ Կարմիր ծովում գործող ամերիկյան Dwight D. Eisenhower ատոմային ավիակիրը, որից կատարվել են ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության օժանդակման թռիչքները, մինչեւ վերջերս Արեւելյան Միջերկրականում էր տեղակայված:
Այսպիսով ԱՄՆ ռազմածովային ուժերն Արեւելյան Միջերկրականն օգտագործել են ԱՄՆ-ի զինված ուժերի թե՛ Եվրոպական, թե՛ Կենտրոնական հրամանատարության օժանդակման համար:
Ըստ Գիլդեյի՝ արգելափակումը ցույց տվեց, որ ջրանցքի նեղ հատվածները խնդրահարույց են, եւ շատ կարեւոր է համաշխարհային առեւտրային երթուղիները բաց պահելը, ինչպես նաեւ՝ բոլոր նեղ հատվածների մոտ ռազմածովային ուժերի ներկայությունը: