Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ իրանցի մասնագետները ձեռնամուխ են եղել ուրանի հարստացման համար IR-9 կատարելագործված ցենտրիֆուգների մեխանիկական փորձարկումներին:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեխրուզ Քամալվանդին այսօր հայտարարել է, որ 50 EPP (իզոտոպների անջատման աշխատանքի միավոր) հզորությամբ IR-9 ցենտրիֆուգների փորձարկումը հարստացման գործում իրենց նվաճումներից մեկն է:
Քամալվանդին նշել է, որ նոր ստանդարտներին համապատասխանող այդ սարքավորումները հայրենական արտադրության են:
Իրանի ատոմային օբյեկտներում ուրանի հարստացումն իրականացվում է IR-1, IR-2m и IR-4 ցենտրիֆուգների միջոցով: Ըստ որում միջուկային գործարքի պայմաններով Իրանը կարող է ուրան հարստացնել սոսկ IR-1 ցենտրիֆուգներով: