ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Դելիում իր հնդիկ պաշտոնակից Սուբրամանյան Ջայշանքարի հետ բանակցել են նաեւ COVID-19-ի դեմ հնդկական Covaxin պատվաստանյութն ՌԴ-ում արտադրելու հնարավորության մասին:
Լավրովը հավելել է, որ դա կախված է մասնագետների եզրակացությունից եւ ապագա գործարքի առավելագույն արդյունավետությունից:
Ըստ The Hindu պարբերականի՝ կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հնդկաստանում շտապ օգտագործման թույլտվություն կստանա 10 օրվա ընթացքում: