News International պակիստանյան թերթին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի Պակիստանի հետ համատեղ վարժանքները՝ հակաահաբեկչական ներուժի ամրապնդման համար:
Նա նշել է, որ Մոսկվայի եւ Իսլամաբադի միջեւ ստեղծվել են բարեկամական, կառուցողական հարաբերություններ:
Լավրովն ընդգծել է, որ ջանքեր են ներդնելու էներգետիկայի բնագավառում առաջատար նախագծի՝ «Հյուսիս-Հարավ» գազատարի շինարարությունը մոտ ժամանակներս սկսելու համար:
ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ ռուսաստանյան ընկերությունները պատրաստ են մասնակցել ՊԻՀ-ի Էներգետիկական հատվածի եւ երկաթուղային համակարգի արդիականացման գործին:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ աշխատանքային այցով Պակիստան ժամանած Լավրովն այսօր բանակցություններ կվարի պակիստանցի գործընկերների եւ բարձրագույն քաղաքական ու զինվորական ղեկավարության հետ: