Իտալիայի Բարի քաղաքում տեղի է ունեցել Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի (FIPRESCI) համագումարը, որի ժամանակ պոլսահայ կինոքննադատ Ալին Թաշչյանը վերընտրվել է ֆեդերացիայի նախագահ:
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթն այս առթիվ հիշեցրել է, որ Ալին Թաշչյանը, իբրեւ ֆեդերացիայի նախագահ, այս պաշտոնում առաջին կինն էր՝ 1930-ին հիմնված հեղինակավոր կազմակերպության պատմության մեջ: Նա առաջին անգամ նախագահ է ընտրվել 2014-ին՝ չորս տարվա փոխնախագահությունից հետո:
Ալին Թաշչյանը երկար տարիներ աշխատել է ֆեդերացիայի Թուրքիայի մասնաճյուղում, թուրքական մասնագիտական ամսագրերում վարել է կինոքննադատության էջեր, եղել է նշանավոր կինոփառատոների ժյուրիի անդամ, մի քանի անգամ ընդգրկվել է նաեւ «Ոսկե ծիրան» փառատոնի մրցութային ծրագրերի ժյուրիների կազմում: