Հայաստանում ֆինանսական կազմակերպությունները ներել են Արցախի պատերազմում զոհված զինծառառայողների, նրանց հարազատների եւս 3 միլիարդ դրամ ծավալով վարկային պարտավորությունները:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ դեռ պատերազմի ընթացքում կառավարությունը նախաձեռնել է Հարկային օրենսգրքում փոփոխություն, որը հնարավորություն է տվել բանկերին ներել պատերազմում զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ստացած անձանց եւ նրանց հարազատներ վարկերը՝ առանց հավելյալ հարկային պարտավորություններ ստանձնելու:
Նախարարը վստահեցրել է, որ գործընթացը շարունակվում է, ՊՆ-ն Կենտրոնական բանկի միջոցով բանկերին պատշաճ փոխանցել է զոհված զինծառայողների, նաեւ վիրավորում ստացած անձանց տվյալները: