Չինաստանը նոր տիեզերակայան կկառուցի։ Երկրի մայրցամաքային մասում դա կլինի չորրորդը: Եւս մի տիեզերակայան կա Վենչան քաղաքի մերձակայքում՝ Հայնան կղզային նահանգում:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ առաջիկա 5 տարում (14-րդ հնգամյակում) նախագծում կներդրվի 20 միլիարդ յուան (3 միլիարդ դոլար):
Միջազգային տիեզերակայանը կունենա 67 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով մեկնարկային հրապարակ՝ արդյունաբերական համալիրով: Շահագործումից հետո տարեկան մինչեւ 100 տիեզերական արձակում կիրականացվի:
Չինաստանն ակտիվորեն զարգացնում է ազգային տիեզերական ծրագիրը՝ մշակելով օդերեւութաբանական, հեռահաղորդակցական եւ նավագնացային արբանյակներ, ինչպես նաեւ տեխնոլոգիաներ Լուսնի յուրացման համար:
Չինացի գիտնականները կյանքի են կոչում նաեւ աստղակերպերի եւ Մարսի հետազոտության նախագիծը: Մարսի մակերեւույթի հետեւողական ոուսումնասիրմանը նրանք ձեռնամուխ կլինեն մոտ ժամանակներս: