Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինների, մասունքների նույնականացման համար արվող ԴՆԹ փորձարկումների նմուշները որոշ դեպքերում արտերկիր են ուղարկվել հարազատների միջոցներով:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հայտնել է, որ մինչեւ այս պահը արտերկրում եւ Հայաստանում կատարված փորձարկումների արդյունքները լիովին համընկել են:
Մարմինների, մասունքների որոնումներում ներգրավված Արցախի ՆԳՆ-ն հայտարարել է, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն: Նրանցից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: