Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Անկարա կատարած այցի ժամանակ տեղի ունեցած սկանդալի հետ Թուրքիան որեւէ առնչություն չունի:
«Հանդիպմանն ընդառաջ երկու կողմերի արարողակարգային ծառայությունների ներկայացուցիչները քննարկել էին դրա դետալները, եւ ամեն ինչ կազմակերպվել էր ըստ եվրոպացիների ներկայացրած պահանջների»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Երեկ Էրդողանի հետ բանակցությունների համար Անկարա ժամանած ԵՄ երկու առաջնորդներից մեկին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, աթոռ չեն տրամադրել: Բարձրաստիճան տիկինը, չկարողանալով թաքցնել տարակուսանքը, ստիպված է եղել տեղավորվել որոշ հեռավորության վրա՝ բազմոցին։
Միջադեպը լայն հնչողություն է ստացել աշխարհի դիվանագիտական շրջանակներում եւ ԶԼՄ-ներում: