ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող շրջաններից հարվածների թիրախում է հայտնվել Հալեպի նահանգի Թել-Ռիֆաաթ բնակավայրը: Հրետակոծությունների հետեւանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, եւս 6 մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս, վիրավորվել է:
Ավելի վաղ սիրիական SANA գործակալությունը տեղեկացրել էր, որ Սիրիայի հյուսիսում տեղակայված թուրքական ստորաբաժանումները եւ զինված ընդդիմության կազմում գործող թուրքամետ խմբավորումները շուրջ 200 հրթիռ եւ հրանոթային արկ են արձակել Թել-Ռիֆաաթ եւ Աֆրին քաղաքների մերձակա բնակավայրերի ուղղությամբ՝ վնասելով տեղի բնակիչների տները եւ ենթակառուցվածքները։