Արցախյան վերջին պատերազմից հետո Արցախի մոտ 9000 ընտանիք կորցրել է բնակության մշտական վայրը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնել է, որ այդ ընտանիքների համար տներ կառուցելու նպատակով նախանշվել է 110 մլրդ դրամ բյուջե, որից 52 մլրդը՝ ՀՀ պետբյուջեից: Ֆինանսներ կհատկացնի նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Նոր բնակելի տներ կկառուցվեն 3 տարում հիմնականում Արցախի գյուղական այն բնակավայրերում, որոնք ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ եւ կարող են ավելի շատ բնակիչների սպասարկել: