Հայաստանում այս տարվա նոյեմբերից 1500 ուսուցիչ առնվազն 30-50 տոկոսով բարձր աշխատավարձ կստանա:
ՀՀ կառավարությունը նախատեսում է, որ հանրակրթության համակարգում նոր ու կարեւոր գործոնի՝ ուսուցիչների որակավորման գործընթացի ներմուծման շնորհիվ ուսուցիչները հնարավորություն կունենան սեփական որակավորման բարձրացման միջոցով իրենց աշխատավարձերը պարբերաբար բարձրացնելու: