Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների ժամանակ Արցախի փրկարարները հայտնաբերել են 7 աճյուն:
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ եւս 2 աճյուն հայկական կողմին փոխանցել են ադրբեջանցիները, ենթադրաբար Թալիշի ուղղությունից:
Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Նախորդ տարվա նոյեմբերի 13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների իրականացրած որոնողական աշխատանքներով հայտնաբերված կամ Ադրբեջանի փոխանցած աճյունների ընդհանուր թիվը 1539 է: