99-րդ տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը։ «Նորին գերազանցությունը կյանքից հեռացավ այսօր առավոտյան Վինձորի ամրոցում»,- հայտնել են Բուքինգհեմյան պալատից: Մահվան պատճառները չեն հաղորդվում:
Երկու ամսից՝ հունիսի 10-ին, արքայազն Ֆիլիպը կդառնար 100 տարեկան:
Մեծ Բրիտանիայի արքայադստեր հետ արքայազնը ամուսնացել էր 1947-ին՝ վերջինիս թագադրումից 5 տարի առաջ։
Ամուսիններն ունեն 4 զավակ, 8 թոռ եւ 10 ծոռ: