Ըստ բրիտանական BBC գործակալության՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կուսակցական համաժողովում քաղաքացիներին կոչ է արել պատրաստվելու ծանր ճգնաժամին:
Կիմ Չեն Ընը ներկայիս իրավիճակը համեմատել է Հյուսիսային Կորեայի 1990-ականների սովի հետ, որը խլել էր բնակչության 10 տոկոսի կյանքը եւ ստացել «դժվարին երթ» անվանումը: Բնակչության աղքատ վիճակը թեթեւացնելու համար Կորեայի առաջնորդը պաշտոնյաներին կոչ է արել պատրաստվելու «դժվարին երթի»: