Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է առաջին արաբ կին տիեզերագնացի անունը: ԱՄԷ-ի վարչապետ Մուհամեդ բեն Րաշիդ Ալ Մակտումը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ խոսքը Նուրա Ալ-Մատրուշի մասին է:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ վարչապետն ընդգծել է, որ նոր տիեզերագնացներին ընտրել են 4 հազար թեկնածուից:
Նրանց դասընթացները կսկսվեն ՆԱՍԱ-ի ծրագրով: