Չինաստանի իշխանությունները հակամենաշնորհային հետաքննության շրջանակում 2,8 մլրդ դոլարի տուգանք են պահանջում Alibaba կորպորացիայից։
Սա ամենախոշոր տուգանքն է երկրի պատմության մեջ։
Ընկերության հիմնադիրը՝ Չինաստանի ամենահարուստ անձը համարվող Ջեկ Ման, ամիսներ առաջ քննադատել էր երկրի պաշտոնյաներին եւ նրանց վարած տնտեսական, ֆինանսական քաղաքականությունը, ինչից հետո Պեկինը հետաքննություն է սկսել նրա գլխավորած ընկերություններում։
Ջեկ Մայի կարողությունը, Forbes-ի գնահատմամբ, 65,5 մլրդ դոլար է։
Ինտերնետային առեւտրի ոլորտի խոշոր ներկայացուցիչ Alibaba Group-ը գործունեություն է ծավալում ՉԺՀ-ում, ինչպես նաեւ ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Հայաստանի Հանրապետությունում, Եվրոպայում, ընդհանուր սպասարկվում է ավելի քան 240 երկիր։ Ունի սեփական էլեկտրոնային վճարման համակարգը` Alipay: Կազմակերպության՝ լայն խավերին առավել հայտնի ծառայությունը AliExpress.com ինտերնետ-խանութն է: