Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ապրիլի 15-ին` ժամը 16:30-18:00-ը, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք Ադամյան 2/2) կազմակերպում է հանրային քննարկում «Հայաստան-Սփյուռք. նոր իրականություն, նոր մոտեցումներ» թեմայով:
Բանախոսներն են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Քննարկումը կվարի լրագրող Թաթուլ Հակոբյանը:
Հանրային քննարկման տեղեկատվական հովանավորը «Ալիք մեդիան» է:
Քննարկումը ուղիղ եթերով՝ առցանց, կհեռարձակվի ԱՆԻ կենտրոնի Youtube՝ https://www.youtube.com/channel/UCgYrVT_lZHKvjYSsTD_e7-g եւ Facebook՝ https://www.facebook.com/ANI-Armenian-Research-Center-368185563353351 էջերով։
Այսօրվանից ընդունում ենք հարցեր առցանց ռեժիմով հետեւյալ հասցեներով՝ [email protected], ԱՆԻ կենտրոնի ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/ANI-Armenian-Research-Center-368185563353351
Հարցեր տալու հնարավորություն կունենան հանդիպման մասնակիցներն ու առցանց հետեւողները:
Քովիդ-19-ով պայմանավորված՝ մասնակիցների թիվը դահլիճում սահմանափակ է լինելու: Ձեր մասնակցությունը ապահովելու համար այսօրվանից կարող եք գրել [email protected] հասցեով։