Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ գերիների վերադարձի հարցը ՌԴ ղեկավարության եւ խաղաղապահ զորակազմի առաջնահերթությունների շարքում է, եւ աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է: Նա դժվարացել է մեկնաբանել Բաքվից բազմիցս հնչած «Բոլոր գերիները վերադարձված են» պնդումը:
«Այդ ուղղությամբ համառ ու հետեւողական աշխատանք է ընթանում: Փաստացի տեղյակ եք՝ մեկ անգամ չէ, որ գերիներ են վերադարձվել: Ես վստահ եմ, որ Մուրադովն այդ ուղղությամբ կշարունակի աշխատանքը»,- ընդգծել է Սերգեյ Կոպիրկինը: