ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանում AstraZeneca-ով կպատվաստվեն ռիսկային խմբի անձինք:
Բարձր ռիսկային խմբում 65 եւ բարձր տարիքի քաղաքացիներն են, 55 տարեկանից բարձր բուժաշխատողները, 55 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդները եւ սոցիալական խնամքի կենտրոնների՝ 55 տարեկանից բարձր բնակիչները եւ աշխատակիցները:
«Քանի որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի խմբաքանակը սահմանափակ է, օգտագործման ցուցումներում մենք այս պահին սահմանել ենք հետեւյալ խմբերը. բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան, քրոնիկ հիվանդություն ունեցողներ՝ մինչեւ 54 տարեկան, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ եւս մինչեւ 55 տարեկան»,- ընդգծել է Ավանեսյանը:
Նախարարի վստահեցմամբ՝ այս ցուցումները ժամանակի ընթացքում կվերանայվեն, երբ «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ ներմուծվի, եւ 65 տարեկանից բարձր քաղաքացիները եւս կպատվաստվեն «Սպուտնիկ V»-ով: