Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ՍԴ-ն ստացել է ՀՀ նախագահի դիմումը:
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի եւ դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ եւ 173-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ նախագահի դիմումը մուտքագրվել է 2021-ի ապրիլի 12-ին:
ՍԴ մամուլի քարտուղարը նշել է, որ դիմումի նախնական ուսումնասիրման համար սահմանված է 20-օրյա ժամկետ: