ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ասուլիսում հայտնել է, որ Չինաստանի կառավարության հետ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Հայաստան պատվաստանյութ ներկրելու վերաբերյալ։ «Ունենալու ենք նաեւ մի շարք այլ տարբերակներ, որոնք պետք է օգտագործվեն մեր երկրում: Հայաստանը նախատեսում է Covax հարթակի միջոցով ձեռք բերել կորոնավիրուսի դեմ Novavax պատվաստանյութը»։
Նախարարն ասել է, որ նոր առաջարկներ էլ կդիտարկեն, եւ որոշում կընդունեն այլ պատվաստանյութերի գնման վերաբերյալ: